
Այս տարվա առաջին հինգ ամիսներին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կազմել է 80 միլիարդ դոլար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանից կապիտալի արտահոսքի տեմպն աճում է: 2014 թվականի առաջին 5 ամիսներին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կազմել է 80 միլիարդ դոլար, որից 15 միլիարդ դոլարը բաժին է ընկել ապրիլ և մայիս ամիսներին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունն ակնկալում է, որ հունիսին կգրանցվի կապիտալի ոչ մեծ արտահոսք:
Նախարարությունը կանխատեսում է, որ այս տարվա արդյունքներով կապիտալի արտահոսքը կմնա նախկին մակարդակի վրա՝ մոտ 90 միլիարդ դոլար: