
Ուկրաինայում ստեղծվում է նոր զորատեսակ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերում հայտնվելու է չորրորդ զորատեսակը: Ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերին հավելվելու են հատուկ գործողության ուժերը:
Կովալն ընդգծել է, որ նման զորատեսակի ստեղծումը թելադրված է երկրի արևելյան մարզերի իրադարձություններով: Հատուկ գործողության ուժերը մշակելու են երկրի վրա կատարված նմանատիպ հարձակումներին արագ արձագանքելու հմտություններ: Նոր զորատեսակը հիմնվելու է մի շարք զորամասերի բազայի վրա, որոնց անունները դեռ չեն հրապարակվում: