Բաժիններ՝

Արգելափակվել են Յանուկովիչի հետ կապված օֆշորային ընկերությունների միջոցները՝ 1.34 միլիարդ դոլար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ֆինանսական մոնիթորինգի ծառայությունն ու Ուկրաինայի ֆինանսական հետախուզությունը երեք ամսում հայտնաբարել են նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մոտ կանգնած 42 ոչ ռեզիդենտ ընկերություն և արգելափակել են դրանցիցի 19-ի հաշիվները՝ 1.34 միլիարդ դոլար:

Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ ընդգծելով, որ այդ ամենը հաջողվել է 3 ամիս կատարած ակտիվ աշխատանքի արդյունքներով: Նա մանրամասնել է, որ այդ ընկերությունները գրանցված են Կիպրոսում, Պանամայում, Բելիզում, Սեյշելյան կղզիներում, Մեծ Բրիտանիայում և ուղիղ կապ ունեն Վիկտոր Յանուկովիչի ու նրա մերձակա շրջապատի հետ:

Յացենյուկի խոսքերով՝ այդ ընկերությունները 2010-2013 թվականներին հարևան երկրներից մեկի բանկում բացած հաշվեհամարի միջոցով ընդհանուր առմամբ փոխանցել է 16 միլիարդ գրիվնա: Յացենյուկը հավելել է, որ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են Գլխավոր դատախազություն, և դատարանի որոշմամբ հաստատվել է միջոցների վրա կալանք դնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս