Բաժիններ՝

Իրաքի վարչապետը պաշտոնանկ է արել մի շարք բարձրաստիճան զինվորականների

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին պաշտոնանկ է արել երկրի ռազմական հրամանատարության մի շարք ներկայացուցիչների, ինչը տեղի է ունեցել «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալների հետ դիմակայության ֆոնին:

Պաշտոնանկ արվածների թվում է հայտնվել նաև գեներալ Մահդի ալ-Գարաուին՝ Նայնավա նահանգում զորքերի գլխավոր հրամանատարը, ով չի դիմացել զինյալների առաջին իսկ գրոհին: Պաշտոնաթող սպաներից մեկը կանգնելու է ռազմական տրիբունալի առջև՝ մեղադրվելով դասալքության մեջ:

Իրաքցի զինվորականներին հաջողվել է հետ մղել մայրաքաղաք Բաղդադից 50-60 կիլոմետր հյուսիս ընկած Բաակուբա քաղաքի վրա կատարված գրոհը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս