Պուտինի ձեռագիրը չի փոխվում. նա Վրաստանում էլ էր գազատարներ պայթեցնում. Սաակաշվիլի

Segodnya.ua-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում պատմել է, թե 2005 թվականին ինչպիսին է եղել «գազային պատերազմը» Վրաստանում և ինչպես է երկիրը ձերբազատվել Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածությունից.

«Պուտինի ձեռագիրը չի փոխվում. 2005 թվականի հունվարին գազատարը, որով Վրաստանին մատակարարվում էր ռուսական գազ, ինչպես նաև գլխավոր էլեկտրահաղորդման գծերը մի շարք վայրերում պայթեցվեցին «անհայտ ահաբեկիչների» կողմից:

Վրաստանը ձմռան ռեկորդային սառը եղանակին հայտնվեց առանց լույսի ու ջերմության վիճակում: Այդ դիվերսիայի արդյունքում Ռուսաստանը ստացավ կատարելապես հակառակ արդյունք, քան այն, ինչի վրա հավանաբար հույսը դրել էր Պուտինը:

Մենք վերափոխեցինք մեր էներգոհամակարգը և շատ շուտով գործնականում դադարեցինք էներգետիկ պլանում կախված լինել անհուսալի հարևանից: Ադ անկախությանը մենք հասանք էներգետիկ ոլորտը քայքայած կոռուպցիան արմատախիլ անելու, սեփական հզորությունները մեծացնելու, ինչպես նաև ավելի հուսալի մատակարարներին անցում կատարելու շնորհիվ»:

Երեկ ժամը 14.00-ի մոտ վթար է գրանցվել Պոլտավայի մարզով անցնող գազատարում, որն Ուկրաինային գազ է մատակարարում Արևմտյան Եվրոպայի երկրներից: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ գաատարի պայթեցումը դիվերսիա է և Ռուսաստանի հերթական փորձը՝ կապված Ուկրաինան՝ որպես գազային ոլորտի գործընկեր, վարկաբեկելու հետ:

Տեսանյութեր

Լրահոս