Բաժիններ՝

Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է երկրի սահմանների մասին օրենքը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան երկրորդ փորձից որոշում է ընդունել Ռուսաստանի հետ սահմանը փակելու մասին: «Պետական սահմանների պաշտպանության մակարդակը բարձրացնելու միջոցների ընդունման մասին» թիվ 4048 որոշման օգտին քվեարկել է 261 պատգամավոր, որոնցից 80-ը ներկայացնում են Ռեգիոնների կուսակցությունը: Առաջին դեպքում դրա օգտին քվեարկել էր 203 պատգամավոր, ինչը բավարար չէր եղել:

Դրանով իսկ խորհրդարանը Պետական սահմանի պահպանման ծառայությանը հանձնարարել է մեկ ամիս ժամկետով ընդլայնել Ռուսաստանի հետ սահմանը պահպանող աշխատակիցների հաստիքը: Կառավարությանը հանձնարարվել է մեկ ամիս ժամկետով որոշել, թե ռուս-ուկրաինական սահմանի որ անցակետերն է պետք բաց և փակ թողնել:

Կառավարությանը հանձնարարվել է հաստատել փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանի հետ սահմանի ցամաքային հատվածի միակողմանի սահմանագծման համար, որը կհագեցվի ԵՄ-ի արտաքին սահմանների օրինակով:

Կառավարությանը հանձնարարվել է դադարեցնել չճանաչված Մերձդնեստրի հանրապետության հետ սահմանին անցակետի աշխատանքներն ու ուժեղացնել վերահսկողությունը տվյալ հատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս