Բաժիններ՝

Կիևը հրաժարվում է ամբողջովին աջակցել ԵԱՀԿ-ի «ճանապարհային քարտեզին». Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը պետք է ազդի Ուկրաինայի իշխանությունների վրա, որոնք հրաժարվում են ամբողջովին աջակցել երկրում առկա ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ-ի «ճանապարհային քարտեզին».

«Դժբախտաբար, Ուկրաինայի ղեկավարությունը դեռ հրաժարվում է ամբողջովին աջակցել «ճանապարհային քարտեզին», այնպես որ ԵԱՀԿ-ի բոլոր անդամները պետք է ներգործեն Կիևի վրա, որ վերացվեն այդ առարկությունները: Մենք աջակցում ենք ուկրաինական ճգնաժամի կարագավորման ջանքերում ԵԱՀԿ-ի դերակատարության մեծացմանը:

Մենք աջակցում ենք Ուկրաինայում մոնիթորինգային հատուկ առաքելության աշխատանքներին ու աջակցում ենք ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի մշակած «ճանապարհային քարտեզին»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30