Բաժիններ՝

ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 500 միլիոն եվրո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը ԵՄ-ի անունից Ուկրաինային հատկացրել է 500 միլիոն եվրո: Դա Ուկրաինայի համար մակրոֆինանսական օգնության (MFA II) նոր ծրագրի առաջին վարկային տրանշն է:

 Այդ միջոցները հատկացվել են այն բանից հետո, ինչ Ուկրաինան MFA I-ի գծով ստացել է 100 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնություն: Երկու ծրագրերի նպատակն Ուկրաինային տնտեսապես ու ֆինանսապես աջակցելն է՝ նրա համար զարգացման բարդ ժամանակաշրջանում: 

Ուկրաինային մակրոֆինանսական օգնության շրջանակներում ԵՄ-ի ընդհանուր աջակցության ծավալը կազմում է 1.61 միլիարդ եվրո: Այսօրվա տրանշից հետ կմնա հատկացնել ևս 1.01 միլիարդ եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30