«Գազպրոմը» կարող է «Ուկրաինայի Նավթոգազի» դեմ 18 միլիարդ դոլարի նոր հայց ներկայացնել Ստոկհոլմի դատարան
Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը երեկ հայտարարել է, որ իրենք կարող են «Ուկրաինայի Նավթոգազի» դեմ ևս մեկ հայց ներկայացնել Ստոկհոլմի միջազգային միջնորդ դատարան.
«Ինչ վերաբերում է «Գազպրոմի» կողմից հայցեր ներկայացնելուն, ապա մենք կարող ենք էլի հայցեր ներկայացնել Ստոկհոլմի դատարան՝ 18 միլիարդ դոլարի: Դրանք գործող պայմանագրին համապատասխան չօգտագործված ծավալներն են, դրանք 2012-2013 թվականներին «վերցրու կամ վճարիր» սկզբունքով պայմանագրի պայմաններն են՝ 11.7 միլիարդ դոլար: Ընդհանուր կազմում է 18 միլիարդ դոլար»:
Միլերն ընդգծել է, որ այդ հայցը կարող է հաջորդել հունիսի 16-ին Ստոկհոլմի դատարան «Գազպրոմի» ներկայացրած հայցին, որում Ուկրաինայից պահանջվում է 4.5 միլիարդ դոլար: Ուկրաինական կողմը նույնպես դիմել է Ստոկհոլմի դատարան՝ ռուսական գազի համար արդար ու շուկայական գին որոշելու համար: