Բաժիններ՝

Պորոշենկոն վերստին կողմ է արտահայտվել վաղաժամ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ աջակցել է Գերագույն ռադայի վաղաժամ ընտրությունների վերաբերյալ խմբակցությունների նախաձեռնությանը:

Պորոշենկոն ընդգծել է, որ իշխանության լիակատար վերաբեռնման հասարակական պահանջը շարունակում է մնալ այժմեական. «Ես աջակցում եմ դրան»: Պորոշենկոն կարևորել է նաև Ուկրաինայի Սահմանադրությունում ուղղումներ անելը՝ կապված իշխանության ապակենտրոնացման հետ:

Պորոշենկոյի խոսքերով՝ անհրաժեշտ է հստակ տարանջատել նախագահի, խորհրդարանի ու կառավարության լիազորությունները՝ իշխանական արդյունավետ համակարգի գործունեության համար: Պորոշենկոն հավելել է, որ սահմանադրական ուղղումների նախագիծը կստորագրվի ու խորհրդարանին կներկայացվի արդեն այս շաբաթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս