
Իրաքի զինված ուժերն ազատագրել են մի շարք քաղաքներ

BBC-ի փոխանցմամբ` Իրաքի զինված ուժերը շիաների ու քրդական ինքնապաշտպանական ջոկատների աջակցությամբ հաջողվել է կանգնեցնել իսլամիստ զինյալների առաջխաղացուցմը Բաղդադից հյուսիս ընկած տարածքում:
Նրանց հաջողվել է իսլամականներին դուրս մղել մի շարք քաղաքներից, սակայն Մոսուլն ու Տիկրիտը նախկինի նման գտնվում են նրանց վերահսկողության տակ: Իրաքի կառավարական զորքերն ազատագրած Իշակի քաղաքում հայտնաբերել են 12 ոստիկանի այրած դիակ:
Կառավարական զորքերն ընդլայնում են իրենց ներկայությունը Սամարրա քաղաքում, ինչին ամենայն հավանականությամբ կհաջորդի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի հայրենի Տիկրիտ քաղաքի վրա հարձակումը: Բաակուբա քաղաքի այսօրվա հրետակոծության հետևանքով զոհվել է իրաքցի 3 զինվոր ու 3 շիա-կամավոր:
Իրաքի սուննի մուսուլմանների մեծ մասը միացել է «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» արմատական խմբավորմանը և պայքար է մղում կառավարական զորքերի դեմ: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը «Ջորջ Բուշ» ավիակիրն ուղարկել է Պարսից ծոց` կապված Իրաքում իրավիճակի սրվելու հետ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Իրաքին: