Բաժիններ՝

Ռուսաստանին առաջարկել են միանալ G77-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը Ռուսաստանին հրավիրել է միանալ G77-ին, որի գագաթաժողովն ընթանում է Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքում: Բոլիվիան ներկայումս ժամանակավորապես նախագահում է G77-ում:

Գագաթաժողովի կազմակերպիչների պլանների համաձայն, գագաթաժողովի ամփոփիչ գագաթաժողովը պետք է հիմք դառնա ՄԱԿ-ի նոր «օրակարգի» մշակման համար: Ավելի վաղ Մորալեսը նույնպես ցանկություն էր հայտնել, որ Ռուսաստանը մասնակցի G77-ի աշխատանքներին:

G77-ը հանդիսանում է զարգացող երկրների միջպետական խոշորագույն միավորում: Նախորդ շաբաթ Մորալեսն անգամ առաջարկել է, որ նոր կազմակերպությունը ստանա «G77+Ռուսաստան ու Չինաստան»:

Դրա հետ մեկտեղ Մորալեսը կոչ է արել դադարեցնել ՄԱԿ ԱԽ-ի աշխատանքները, քանի որ այն չի համապատասխանում երկրների միջև խաղաղություն ապահովելու առաջադրանքին:

G77-ը զարգացող երկրների կողմից հիմնադրվել է 1964 թվականի հունիսի 15-ին` սեփական տնտեսական շահերն առաջ տանելու նպատակով: Սկզբնական շրջանում այն ուներ 77 անդամ, իսկ ներկայումս` 133 անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս