ԵՄ-ն ու Ադրբեջանը ստորագրել են համագործակցության ու գործընկերության մասին արձանագրություն

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հանդիպումը, որը նախ անցել է տետ-ա-տետ ձևաչափով, ապա շարունակվել է ընդլայնված կազմով:

Հանդիպումից հետո ԵՄ-ի ու Ադրբեջանի պատվիրակությունները ստորագրել են ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության ու գործընկերության մասին արձանագրություն:

ԵՄ-ի կողմից փաստաթուղթը ստորագրել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը, ԵՄ-ում նախագահող Հունաստանի դեսպան (Ադրբեջանում) Դիմիտրիոս Ցոունգասը և ԵՄ-ին կից Ադրբեջանի մշտական ներկայացուցչության ղեկավար Ֆուադ Իսքենդերովը:

Արձանագրության ստորագրումից հետո Ժոզե Մանուել Բառոզուն ու Իլհամ Ալիևը մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով:

Տեսանյութեր

Լրահոս