
Բաքվում տեղի է ունեցել Բառոզուի ու Իլհամ Ալիևի հանդիպումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է երկրում գտնվող Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ: Հանդիպումն անցկացվել է տետ-ա-տետ ձևաչափով:
Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են քաղաքական ու տնտեսական ոլորտներում ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հաջող զարգացումը, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման լավ հեռանկարների առկայությունը:
Բառոզուի ադրբեջանական այցը կարևորվել է ԵՄ-ի ու Ադրբեջանի փոխհարաբերությունների տեսանկյունից: Հանդիպման ժամանակ Բառոզուն ու Ալիևը կարծիքներ են փոխանակել ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև կապերի ներկայիս իրավիճակի ու հեռանկարների շուրջ: