Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն չունի Իրաքում իրավիճակի կարգավորման մանդատ. Ռասմուսեն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն չունի «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման կողմից ահաբեկչական լուրջ սպառնալիքի առջև հայտնված Իրաքում իրավիճակի կարգավորման մանդատ:

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը. «Իրաքում չեմ տեսնում ՆԱՏՕ-ի դերակատարություն: Մենք չունենք մանդատ: Մենք չենք ստացել դիմում, սակայն ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը»:

Ռասմուսենը հիշեցրել է, որ հունիսի 12-ին անցկացվել է դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-ի Խորհրդի նիստ, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ցանկացել է դաշնակիցներին իրազեկել Իրաքում ստեղծված իրավիճակի մասին: Ռասմուսենը հակամարտող բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել բռնություններն ու անհապաղ ազատ արձակել պատանդներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս