Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանից ԵՄ արտահանումը կաճի 12 տոկոսով. Բառոզու

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն Թբիլիսիում հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանից ԵՄ-ի երկրներ արտահանումը կաճի 12 տոկոսով:

Բառոզուն Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարևորել է նաև Վրաստանում բարեփոխումների անցկացումը լրջորեն խթանելու տեսանկյունից. «Մենք ակնկալում ենք, որ կշարունակվի երկրի ժողովրդավարացման բարելավման գործընթացը»:

Վրաստանի վարաչապետ Իրակլի Գարիբաշվիլին իր հերթին հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանի ՀՆԱ-ն կաճի 4.3 տոկոսով:

2013 թվականին Վրաստանի ու ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 2 միլիարդ և 879 միլիոն դոլար: Ընդ որում, վրացական արտահանումը կազմել է 608 միլիոն դոլար, մնացյալ 2 միլիարդ և 271 միլիոն դոլարը բաժին է ընկել ներկրմանը:

2013 թվականին ԵՄ-ի երկրներին է բաժին ընկել Վրաստանի արտաքին առևտրի շրջանառության 27 տոկոսը և Վրաստանի առևտրային բացասական հաշվեկշռի 33 տոկոսը: Վրաստանն ու ԵՄ-ը Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրեն հունիսի 27-ին:

Տեսանյութեր

Լրահոս