Բաժիններ՝

Պուտինը պարզապես դավաճանել է միլիոնավոր ռուսաստանցիների. Խոդորկովսկի

Deutsche Welle-ին տված հարցազրույցի ժամանակ «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ 10 տարի բանտում անցկացնելուց հետո ատելությամբ լցված չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:

Ուկրաինայի հետ կապված՝ Խոդորկովսկին վստահություն է հայտնել, որ կողմերին անհրաժեշտ է երկխոսություն: Խոդորկովսկին կարծում է, որ թեև Ուկրաինան հայտնվել է շատ բարդ դրության մեջ, սակայն պակաս բարդ չէ նաև Պուտինի վիճակը.

«Պուտինն անձամբ ունի նախապայմանների հավաքածու, որոնց նա կցանկանար առաջ տանել Ուկրաինայում: Եթե Ուկրաինան ընդունի դրանք, ապա կարծում եմ, որ Պուտինը կդադարեցնի Ուկրաինայի հանդեպ այս կամ այն գործողությունները: Հարցը միայն այն է, թե այդ պայմանների կատարումից հետո արդյոք Ուկրաինան կշարունակի՞ մնալ որպես անկախ պետություն, ես վստահ չեմ դրանում:

Եթե Ուկրաինան ցանկանում է ազատություն ու ինքնիշխանություն, ապա նա ստիպված է պաշտպանել դրանք: Մի փոքր կոշտ, սակայն կարծում եմ արդար կլինի ասել, որ Պուտինը պարզապես դավաճանել է միլիոնավոր ռուսաստանցիներին, որոնք այսօր ճակատագրի բերումով բնակվում են Ռուսաստանի սահմաններից դուրս՝ Մերձբալթիկայում ու հետխորհրդային այլ երկրներում:

Հարևան երկրները շատ լարված են: Նրանցում բնակվող ռուսաստանցիները զգում են իրենց նկատմամբ անվստահություն, ինչն առաջացել է Ռուսաստանի գործողությունների հետևանքով: Ես մեծապես համոզված եմ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ընդհանուր առմամբ պետք է իրենց պատմական ուղին շարունակեն համատեղ: Մենք անքակտելիորեն կապված ենք միմյանց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս