Հարավային Կովկասում ԵՄ-ի նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել գերմանացի դիվանագետ Հերբերտ Սալբերը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գերմանացի դիվանագետ Հերբերտ Սալբերը նշանակվել է ԵՄ-ի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում: Այս մասին երեկ հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը՝ ներկայացնելով Սալբերին.

«Ուրախ եմ հայտնել այդ կարևոր պաշտոնում դեսպան Հերբերտ Սալբերի նշանակման մասին: Նրա մեծ փորձն ու գիտելիքները կարևոր ռեսուրս են ԵՄ-ի համար, և մենք անհամբերությամբ սպասում ենք նրա աշխատանքի արդյունքներին»:

Սալբերը տվյալ պաշտոնում փոխարինել է ֆրանսիացի Ֆիլիպ Լեֆորին: Ավելի վաղ Սալբերն աշխատել է Բելգրադում, Վիեննայում ու Մոսկվայում Գերմանիայի դիվանագիտական առաքելություններում: 2006-2011 թվականներին Սալբերը զբաղեցրել է ԵԱՀԿ-ի հակամարտությունների կանխարագելման կենտրոնի տնօրենի պաշտոնը:

Տեսանյութեր

Լրահոս