Բաժիններ՝

Իրաքի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Մոսուլը գրաված զինյալներին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրաքի ռազմաօդային ուժերը սկսել են ավիահարվածներ հասցնել Մոսուլը գրաված «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներին: Այս մասին հայտնել է Իրաքի պետական հեռուստատեսությունը:

Զինյալները պաշարել են Բայջիում գտնվող Իրաքի խոշորագույն նավթավերամշակման գործարանը, որը դեռ գտնվում է կառավարական զորքերի վերահսկողության տակ: Իսկ ահա Քիրքուքում իր վերահսկողությունն է հաստել Փեշմերգան՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության բանակը:

Իրաքի ռազմաօդային ուժերը երեկ ժամը 17.20-ի մոտ Տիկրիտ քաղաքից դեպի հյուսիս ընկած տարածքում ավիահարվածներ են հասցրել զինյալներին: Դրա արդյունքում սպանվել են մեծ թվով զինյալներ:

irak-isid isid-11 isid-harita-1 isid-hedefi

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30