Բաժիններ՝

Օբաման օգնություն է խոստացել Իրաքին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հայտարարել է, որ դիտարկում է Իրաքին օգնելու ամեն տիպի տարբերակները՝ կապված ապստամբների դեմ նրա պայքարի հետ: Օբամայի կարծիքով՝ ԱՄՆ-ը չպետք է ջիհադականններին հնարավորություն տա հենակետ ստեղծել Իրաքի տարածքում:

Երբ Օբամային հարցրել են, թե արդյոք դիտարկո՞ւմ է անօդաչու թռչող սարքերի միջոցով զինյալներին հարվածներ հասցնելու հնարավորությունը, Օբաման պատասխանել է, որ ոչինչ չի բացառում: Օբաման հավելել է, որ կառավարությունն աշխատում է պատասխան շուտափույթ գործողությունների վրա, այդ թվում նաև ռազմական բնույթի:

Օբաման վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը պատրաստ է զինված ուժերի օգնությամբ պաշտպանել իր ազգային շահերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս