Հայաստանը շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ. «Ժողովուրդ»
«Առաջիկայում Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիթորինգի հանձնախմբի համազեկուցողներ Ակսել Ֆիշերն ու Ալան Միլը»- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից, ԵԽԽՎ համազեկուցողներն այցելելու են հաջորդ շաբաթ:
Փաստորեն, Հայաստանը շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ: Ի դեպ, նախատեսվում է քննարկել ԵԽԽՎ-ի առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները, ԵԽԽՎ բանաձևերի կատարման ընթացքը, իրականացվող բարեփոխումների հետագա միտումները, մարդու իրավունքների պաշտպանությունը, հատկապես ազատությունից զրկված անձանց իրավական պաշտպանվածության մակարդակը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։