Բաժիններ՝

Մոսուլը գրաված զինյալները հարձակվել են տեղի հայկական եկեղեցու վրա

Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալները, որոնք գրավել են Մոսուլը, հարձակվել են քաղաքում գտնվող հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա: Այս մասին հայտարարել է հայ համայնքի հոգևոր առաջնորդ Մասիս Շահինյանը:

Դեռ երեքշաբթի 65 հայ ընտանիք ու հոգևորականներ լքել էին Մոսուլը, ինչը տեղի էր ունեցել այն բանից հետո, ինչ սուննի զինյալներն իրենց վերահսկողության տակ էին առել Իրաքի երկրորդ խոշոր քաղաք Մոսուլը:

Հայ առաջնորդարանի արքեպիսկոպոսը հայտարարել է, որ ներկա դրությամբ Իրաքում մնացել է 15.000-16.000 հայ քրիստոնյա, որոնք հիմնականում բնակվում են Բաղդադ, Բասրա, Քիրքուք ու Մոսուլ քաղաքներում:

Ավետարանական հավատքի քրիստոնյաների թիվը կազմում է 5000-6000 մարդ՝ հիմնականում երկրի հյուսիսում, ինչպես նաև Բաղդադում ու և ավելի քիչ թվով՝ Բասրայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս