Բաժիններ՝

Աստված չէր կարող լինել ամենուր, այդ իսկ պատճառով ստեղծել է մայրերին. հրեական ասացվածքներ

Ասացվածքներում խտացված է ժողովուրդների իմաստնությունը: Դրանք բյուրեղանում են դարերի ընթացքում եւ արտահայտում տվյալ ժողովրդի աշխարհընկալումն ու մտածելակերպը: Ստորեւ ներկայացվում են հրեական մի շարք հայտնի ասացվածքներ.

Ադամն առաջին երջանիկն էր, քանի որ զոքանչ չուներ:

Եթե խնդիրը հնարավոր է լուծել փողի միջոցով, ուրեմն դա խնդիր չէ, այլ ծախս:

Աստված մարդուն երկու ականջ եւ մեկ բերան է տվել, որպեզի նա շատ լսի եւ ավելի քիչ խոսի:

Աստված թող ձեզ պահպանի վատ կանանցից, իսկ լավերից ինքներդ կփրկվեք:

Աստված չէր կարող միաժամանակ լինել ամենուր, այդ իսկ պատճառով ստեղծել է մայրերին:

Մի եղիր քաղցր, այլապես քեզ կխժռեն, մի եղիր դառը, այլապես քեզ դուրս կշպրտեն:

Բոլորը դժգոհում են փողի բացակայությունից, իսկ խելքի բացակայությունից ոչ ոք չի դժգոհում:

Ձուկն ու հյուրը երեք օրից սկսում են հոտել:

Քո մահվանը երկու հոգի չի հավատա. նա, ով սիրում է քեզ եւ նա, ով ատում է քեզ:

Տեր Աստված, օգնիր ինձ ոտքի կանգնել, ընկնել ինքս էլ կարող եմ:

Երբ անելիք չկա, ձեռնամուխ են լինում մեծ գործերի:

Մարդիկ փորձ են անվանում իրենց սխալները:

Սպիտակ մազերը ծերության նշան են, ոչ թե իմաստնության:

Մարդը պետք է ապրի թեկուզ հանուն հետաքրքրասիրության:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս