Կիմ Չեն Ինը տպավորված է Պուտինի կատարած աշխատանքից
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Դրանում նշված է, որ Ռուսաստանի ժողովուրդը նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարության ներքո մեծ հաջողությունների է հասել երկրի անվտանգության ու կայունության ապահովման, տնտեսության արդիականացման, երկրի պաշտպանունակության ամրապնդման գործընթացներում:
Կիմ Չեն Ինի կարծիքով՝ Ռուսաստանի ու ԿԺԴՀ-ի միջև բարեկամությունն ու համագործակցությունը շարունակում է ընդլայնվել ու զարգանալ՝ հանուն նրանց ժողովուրդների շահերի: Նա վստահություն է հայտնել, որ հետագայում նույնպես կամրապնդվեն երկու երկրների կապերը:
2014 թվականի մայիսին Պուտինը վավերացրել էր Ռուսաստանի կողմից ԿԺԴՀ-ի ողջ պարտքը (11 միլիարդ դոլար) չեղյալ հայտարարելու մասին միջկառավարական համաձայնագիրը: