Ինչու է Բիշարյանը հանդիպել վարչապետին՝ նրան քննադատելուց առաջ. «Ժողովուրդ»
«ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նախօրեին ԱԺ հայտարարությունների ժամին ամենասուր խոսքերով քննադատեց կառավարությանը՝ շքեղության հարկը վերացնելու համար»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «Դժվարությամբ, բայց ինչ-որ տեղ կարելի էր հավատալ Բիշարյանի քննադատության անկեղծությանը, եթե չլիներ մեկ այլ ուշագրավ հանգամանք:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հայտարարությունից առաջ՝ ԱԺ ընդմիջման ժամանակ Բիշարյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի սենյակում հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Եվ դրանից հետո նման սուր հայտարարությամբ հանդես գալը, թերևս, կարող է երկու պատճառ ունենալ. կա՛մ նորաթուխ ընդդիմադիրը վարչապետի հետ նախապես պայմանավորվել է իր խոսքի սրության չափի մասին, կա՛մ էլ ինչ-որ բան է խնդրել Հ.Աբրահամյանից ու չստանալով, ԱԺ ամբիոնից հարձակվել է նրա վրա»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։