Բաժիններ՝

ԱՄՆ-ն այս տարի առաջին անգամ անօդաչու թռչող սարքերով հարվածել է Պակիստանի տարածքին

Ամերիկյան Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մոտ կես տարվա ընդմիջումից հետո վերսկսել է իր անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) Պակիստանի տարածքին հարվածելը՝ ահաբեկիչներին ոչնչացնելու համար: Այս մասին պարբերականին հայտնել են նրա աղբյուրները:

Նրանց հաղորդմամբ՝ ամերիկյան ԱԹՍ-երը հրթիռային հարված են Հյուսիսային Վազիրիստան նահանգին, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ: Տվյալ հարձակումը հանդիսանում է այս տարվա առաջին հանդիպումը:

Թերթն ընդգծում է, որ թեև ԱՄՆ-ը պաշտոնապես չէր կասեցրել ԱԹՍ-երի օգտագործման իր ծրագիրը, սակայն Պակիստանի տարածքը նախորդ տարվա դեկտեմբերից չէր ենթարկվել նրանց հարվածին, երբ Իսլամաբադը փորձեց բանակցել պակիստանյան թալիբների հետ:

Պակիստանը դիմել էր Վաշինգտոնին՝ խնդրելով դադարեցնել տվյալ հարձակումները, որպեսզի հնարավոր դարձնի բանակցությունների անցկացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս