Սուննի զինյալները պլանավորել են գրավել Բաղդադը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալները, որոնք արդեն իսկ գրավել են Մոսուլն ու Տիկրիտը, պլանավորում են գրավել նաև Բաղդադը: Այս մասին հայտնել է ամերիկյան SITE մոնիթորինգային խումբը:
Վերջինիս տվյալներով՝ խմբավորման ներկայացուցիչ Աբու Մուհամմեդ ալ-Ադնանին զինյալներին կոչ է արել գրավել Բաղդադն ու Քերբելան: Բացի այդ, նա Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիին անվանել է «սարսափելի ձևով ոչ կոմպետենտ»:
Ներկա դրությամբ զինյալները մարտեր են մղում Իրաքի մայրաքաղաքից 125 կիլոմետր հեռավորության վրա ընկած Սամարա քաղաքի շրջանում: