Ադրբեջանին որևէ կերպ չի մտահոգում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելը. Նովրուզ Մամեդով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը դեռ մտադիր չէ և չի մտածում Եվրասիական միությանն անդամակցելու մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը:

Անդրադառնալով Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը՝ Մամեդովն ընդգծել է, որ Ադրբեջանը որևէ կերպ մտահոգված չէ դրանից. «Դրա հետ կապված՝ մենք չունենք անհանգստանալու համար որևէ հիմք: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է տվյալ հարցի շուրջ:

Այդ դիրքորոշումը նիստում (Աստանայում) բարձրաձայնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Հայաստանը տվյալ պահանջներին համապատասխան կարող է անդամակցել ցանկացած կազմակերպության, դա նրա ինքնիշխան իրավունքն է:

Նա կարող է միանալ յուրաքանչյուր կազմակերպության՝ այն նույն պայմաններով, որոնց համապատասխան նա անդամակցել է ՄԱԿ-ին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): Այլ խոսակցություն չի էլ կարող լինել: Դա մեր պահանջն է, և այն կկատարվի»:

Տեսանյութեր

Լրահոս