Բաժիններ՝

G7-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ տնտեսական լայն պատժամիջոցները. Քեմերոն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ G7-ի երկրները համակարծիք են գտնվել, որ Ուկրաինայի արևելքում ստատուս-քվոն անընդունելի է: Այս մասին այսօր բրիտանական խորհրդարանում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը.

«G7-ի երկրները համաձայնվել են, որ Ուկրաինայի արևելքի ստատուս-քվոն անընդունելի է, և որ պետք է վերջ դնել Ուկրաինայի արևելքի բռնություններին: Մոսկվան պետք է ճանաչի Ուկրաինայում անցկացված ժողովրդավարական ընտրությունների արդյունքները, նախագահի պաշտոնում Պորոշենկոյի ընտրվելը, կասեցնի Ուկրաինայի արևելք զենքի մատակարարման հոսքերը և դադարի աջակցել անջատողական խմբերին:

Մենք համաձայնվել ենք, որ տնտեսական հետագա լայն պատժամիջոցները շարունակում են մնալ սեղանին, եթե Ռուսաստանի քայլեր չձեռնարկի հակամարտության ապաէսկալացմնան ուղղությամբ կամ էլ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը ստորագրել ցանկացող Կիևին պատժելու նպատակով սկսի առևտրային պատերազմ վարել Ուկրաինայի դեմ:

Ես այս դիրքորոշումը ներկայացրել եմ ռուսական ղեկավարությանը: Պորոշենկոյի կողմից նախագահական գործառույթները ստանձնելը նոր հնարավորություններ է ստեղծում՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև համապատասխան հարաբերություններ հաստատելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս