
Պորոշենկոյի երդմնակալությունն արժեցել է շատ ավելի էժան, քան՝ Յանուկովիչի ու Յուշչենկոյի դեպքում

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն իր երդմնակալության վրա ծախսել է 800.000 գրիվնա (67.000 դոլար): Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գենադի Զուբկոն:
Համեմատության համար՝ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալությունն արժեցել է 3.7 անգամ ավելի շատ, իսկ Վիկտոր Յուշչենկոյի դեպքում՝ գրեթե 12 անգամ ավելի թանկ: Զուբկոյի խոսքերով՝ Պորոշենկոյի երդմնակալությանն առնչվող ծախսերի մեծ մասը կազմել են տրանսպորտային ծախսերն ու օտար պաշտոնական պատվիրակությունների անդամների ընդունումը:
Զուբկոն մանրամասնել է, որ երդմնակալությանը ներկա միայն օտար երկրների ղեկավարների ու վարչապետերի թիվը կազմել է 57 մարդ: