
Ամերիկացի հատուկջոկատայիններն առաջիկա տարիներին մշտական հենքով կբազավորվի Արևելյան Եվրոպայում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո ԱՄՆ-ը մտադիր է հետխորհրդային երկրներում ուժեղացնել հատուկ նշանակության էլիտար զորքերի ներկայությունը:
ԱՄՆ-ի զինված ուժերի Եվրոպական հրամանատարության երկարաժամկետ պլաններում ներառված է հետագա մարտական պատրաստությունը, որն առնչվելու է մոտ 100 հատուկջոկատայինի: Եվրոպայում հատուկ գործողությունների հրամանատարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Նիկ Սթերնբերգը հայտարարել է.
«Մենք մշտապես զորավարժություններ ենք անցկացրել մեր գործընկերների հետ ու նրանց տարածքներում: Տարբերությունը կայանում է նրանում, որ այժմ մարտական նախապատրաստության շրջանակներում մենք ՆԱՏՕ-ի արևելյան ճակատի երկայնքով գործողությունների շրջանում պահպանելու ենք հատուկ նշանակության ուժերի մշտական ներկայություն»: