
Ղրիմի բնակիչների մեծ մասը ռուսական անձնագիր կստանա մինչև հունիսի վերջ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական անձնագրեր ձևակերպելու համար Ղրիմի բնակիչներից ընդունվել է 1.25 միլիոն հայտ: Արդեն իսկ պատրաստվել է ավելի քան 1 միլիոն անձնագիր, ավելի քան 800.000-ը տրված է:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության (ФМС) ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին. «Մենք օրական պատրաստում ենք մոտ 20.000 անձնագիր:
Հուսով ենք, որ մինչև հունիսի վերջ Ղրիմի բնակիչների մեծ մասը կստանա իր ռուսական քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր: Մինչև մարտի 18-ը Ղրիմում գրանցված բոլոր բնակիչները ճանաչվել են Ռուսաստանի քաղաքացիներ: Մենք պարտավոր ենք երեք ամսվա ընթացքում նրանց հանձնել անձնագրերը»: