Բաժիններ՝

Հայտնի է դարձել Երևան-Կրասնոդար չվերթի ժամանակ մահացած Հայաստանի քաղաքացու ինքնությունը. Life News

Life News-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել երեկ Երևանից Կրասնոդար չվերթի ժամանակ «Դոնավիա» ավիաընկերության օդանավում մահացած Հայաստանի քաղաքացու ինքնությունը: Խոսքը գնում է 28-ամյա Արման Գալուստյանի մասին:

Ինքնաթիռը Կրասնոդարի օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 21.25-ին: Սակայն դրանից րոպեներ առաջ ցամաքային ծառայություններն ինքնաթիռից տեղեկատվություն են ստացել, որ ուղևորներից մեկն իրեն վատ է զգում: Ինքնաթիռի մոտ ուղարկվել են բժիշկներ, որոնք էլ փաստել են, որ ուղևորը մահացել է:

Կրասնոդարի օդանավակայանում տղամարդուն սպասում էին նրա հարազատները: Նրանք հայտնել են, որ Արման Գալուստյանը տառապում էր լուրջ հիվանդությունից և Կրասնոդար էր մեկնում բուժման նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս