
«Գազպրոմը» հետաձգել է Ուկրաինայի համար կանխավճարային համակարգի սահմանումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն Ուկրաինային գազ մատակարարելու համար կանխավճարային համակարգին անցում կատարելու ժամկետը հետաձգել է հունիսի 16-ին:
Այս մասին էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը:
Նրա խոսքերով՝ ռուսական կողմը հույսեր է կապում կառուցողական բանակցությունների հետ՝ կապված ուկրաինական պատվիրակության ու Եվրահանձնաժողովի հետ այսօր կայանալիք խորհրդակցություններում: Այսօրվա եռակողմ հանդիպմանը նախորդելու են Եվրահանձնաժողովի ու Ուկրաինայի հետ Ռուսաստանի երկկողմ բանակցությունները: