
Սուննի զինյալները հայտարարել են, որ մտադիր չեն հարձակվել Հյուսիսային Իրաքի քրդերի վրա

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրաքի Մոսուլ քաղաքում ու Սելահադդին շրջանում շարունակում է «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» (IŞİD) արմատական խմբավորման հաղթարշավը:
Այդ ամենին զուգահեռ IŞİD-ը փորձել է հանգստացնել Հյուսիսային Իրաքում բնակվող քրդերի վրա՝ հայտարարելով, որ մտադիր չէ հարձակվել քրդաբնակ շրջանների վրա: IŞİD-ն ընդգծել է, որ Մոսուլից չեն վտարելու քաղաքացիական բոլոր կառույցների ներկայացուցիչներին՝ ներառյալ Թուրքիայի գլխավոր հյուպատոսին:
IŞİD-ի զինյալները գերեվարել են մեծածավալ բեռնատարների 28 թուրք վարորդի: Սրանից առաջ չէր բացառվել, որ IŞİD-ի դեմ կարող է դուրս գալ Հյուսիսային Իրաքի քրդերի բանակը՝ Փեշմերգան (թարգմանաբար՝ մահապարտ):