Բաժիններ՝

Թուրքիայի զինված ուժերը համալրվել են հայրենական արտադրության T-129 ATAK հարվածային ուղղաթիռներով (տեսանյութ)

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայի զինված ուժերին է հանձնվել սեփական արտադրության հարվածային, մարտավարական ու հետախուզական T-129 ATAK ուղղաթիռը:

Այդ արարողակարգին ներկա են գտնվել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, վարչապետ Ռեջեփ Էրդողանը, խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը, բարձրաստիճան զինվորականներ: T-129 ATAK-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2007 թվականից: T-129 ATAK-ի առաջին թռիչքն իրականացվել է 2011 թվականի օգոստոսի 17-ին:

Ուղղաթիռի երկարությունը կազմում է 14.6 մետր, բարձրությունը` 3.4 մետր, լայնությունը` 4.5 մետր, դատարկ քաշը` 2.9 տոննա, առավելագույն թռիչքային քաշը` 5 տոննա, առավելագույն ռազմական բեռնվածությունը` 1.2 տոննա, առավելագույն արագությունը` 269 կմ/ժամ (145 հանգույց), առավելագույն հեռահարությունը` 561 կիլոմետր, վառելիքի տարողությունը` 750 կիլոգրամ: Անձնակազմը բաղկացած է երկու հոգուց` վարորդ և նշանառու: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս