Բաժիններ՝

Եվրասիական տնտեսական միությունն ուժի նոր կենտրոն է. Լուկաշենկո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող զերծ մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ համագործակցությունից.

«Երեք երկրների միջև այդ պայմանագրի կնքման արդեն իսկ փուլում վիթխարի հետաքրքրություն են ցուցաբերում նրա նկատմամբ: Ես չեմ խոսում Չինաստանի հետ, մենք արդեն իսկ զրուցում, համագործակցում ենք նրանց հետո: Այսօր ԵՏՄ-ի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Վիտենամը, Հնդկաստանը, այլ երկրներ:

Ես վստահ եմ, որ Ուկրաինան չի կարող զերծ մնալ այդ միության հետ համագործակցությունից: Եվ դա ճիշտ է, քանի որ, ինչպես ես եմ հասկանում եմ, առաջանում է ուժի նոր կենտրոն: Հնարավոր է՝ դա հավելյալ ներդրում է բազմաբևեռ ախարհում:

ԵՏՄ-ի հեռանկարները մեծ են: Սակայն որպեսզի նրան միանալ ցանկանան այլ երկրները, անհրաժեշտ է տնտեսական ոլորտում ցուցաբերել լավ հեռանկարներ, բոլորին ցույց տալ, որ դա հիրավ կենսունակ միավորում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս