Թուրք ոստիկանները բողոքի ակցիայի ժամանակ սպանել են երկու քուրդ ցուցարարի
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` թուրք ոստիկանները Դիարբեքիրի նահանգում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ սպանել են երկու քուրդ ցուցարարի:
Մի քանի հարյուր ցուցարարներ բողոքել են ռազմական ամրակետերի կառուցման դեմ և սկսել են «Մոլոտովյան կոկտեյլներ» նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: Ի պատասխան` ոստիկանները կրակ են բացել նրանց վրա: Տուժել է նաև մեկ ոստիկան:
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում Դիարբեքիրում: Մասնավորապես, ցուցարարները շրջափակում են քրդաբնակ նահանգի խոշոր ավտոճանապարհները: