Բաժիններ՝

Կամերունի ֆուտբոլային հավաքականը հրաժարվում է մեկնել Բրազիլիա

L’Equipe-ի փոխանցմամբ` Կամերունի հավաքականը հրաժարվում է մեկնել Բրազիլիա, ուր օրեր անց մեկնարկելու է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը: Որպես դրա պատճառ է նշվում մրցաշարում հանդես գալու համար պարգևավճարների շուրջ առկա տարաձայնությունները:

Ֆուտբոլիստները դժգոհ են Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկած գումարից: Բացի այդ, հունիսի 7-ին Մոլդովայի հավաքականին 1:0 հաշվով հաղթելուց հետո խաղացողներն անտեսել են Կամերունի վարչապետ Ֆիլեմոն Յանգի ձեռքից ազգային դրոշի հանձնման արարողակարգը:

Մինչև վեճի կարգավորումը ֆուտբոլիստները կշարունակեն մնալ Կամերունի մայրաքաղաք Յաունդեում: Աշխարհի առաջնության ժամանակ կամերունցիների առաջին հանդիպումը պետք է տեղի ունենա հունիսի 13-ին:

Այդ օրը նրանք իրենց ուժերը կչափեն Մեքսիկայի հավաքականի հետ: Դրանից հետո կամերունցիները հունիսի 19-ին կխաղան Խորվաթիայի, իսկ հունիսի 24-ին` տանտերերի` Բրազիլիայի հավաքականի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս