
Բառոզուն զգուշացրել է Իսրայելի իշխանություններին

Իսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառուզուն երեկ ժամանել է Իսրայել: Նա Իսրայելի իշխանություններին կոչ է արել նպաստել Պաղեստինի հետ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսմանը:
Բացի այդ, Բառոզուն Իսրայելի իշխանություններին զգուշացրել է ԵՄ-ի հնարավոր արձագանքի մասիին` կապված պաղեստինյան տարածքներում նոր բնակավայրեր կառուցելու հետ:
Բառոզուն հայտարարել է, որ եթե Իսրայելը շարունակի պաղեստինյան տարածքներում բնակարանաշինությունը, ապա ԵՄ-ը ստիպված կլինի գործել իր համոզմունքներին ու օրենքներին համապատասխան:
Բառոզուն ընդգծել է, որ խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայությունը կարող է կասեցնել ԵՄ-ի ու Իսրայելի միջև համագործակցության ընդլայնումը: