Ստամբուլում տեղի է ունեցել երրորդ օդանավակայանի հիմնարկեքի արարողությունը
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Ստամբուլում տեղի է ունեցել նոր օդանավակայանի հիմնարկեքի արարողությունը, որը կլինի Ստամբուլի երրորդ օդանավակայանը` «Քեմալ Աթաթուրքի» և «Սաբիհա Գյոքչենի» անվան օդանավակայաններից հետո:
Ստամբուլի երրորդ ատոմակայանի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի մայիսին: Օդանավակայանի կառուցման մրցույթը շահել էր Limak-Kolin-Cengiz-MaPa-Kalyon կոսնորցիումը, որը նախագծի համար առաջարկել է 22.1 միլիարդ եվրո: Չի բացառվում, որ օդանավակայանի կառուցումը կարժենա միայն 10 միլիարդ թուրքական լիրա (1 դոլարը հավասար է 2 լիրայի):
Ստամբուլի երրորդ օդանավակայանը կառուցվելու է Թերքոս լճի մոտ` քաղաքի հյուսիսային հատվածում: Առաջին փուլում օդանավակայանը տարեկան կսպասարկի 90 միլիոն մարդու, հետագայում այդ ցուցանիշը կհասցվի մինչև 150 միլիոն մարդու: Ակնկալվում է, որ օդանավակայանը կդառնա աշխարհի ամենամեծ օդանավակայաններից մեկը: