Արմեն Ալավերդյան. 3 տասնյակից ավելի ընկերություններ շաքարավազ են ներկրում իրենց արտադրական և սպառման նպատակներով
Հարցադրմանը, թե ինչո՞ւ շաքարավազի ներկրման մենաշնորհը չի վերացվում և ոլորտն ազատականացվում, ՀՀ պաշտոնյաներից շատերը շտապում են հայտարարել, թե այդ դեպքում ներկրումը փոքր ծավալներով է իրականացվելու, ինչը կազդի ձեռքբերման մեծածախ գնի վրա, նաև շաքարավազն ավելի թանկ գնով կմաքսազերծվի: 168.am-ը ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանից հետաքրքրվեց՝ համամի՞տ է արդյոք այս կարծիքին:
«Ո՞վ է ասում: Ես կարող եմ ասել, որ 3 տասնյակից ավելի ընկերություններ շաքարավազ են ներկրում իրենց արտադրական և սպառման նպատակներով: Դուք ասում եք՝ «ասում են», բայց ես այդ վերլուծաբաններին չեմ կարդացել, ճիշտն ասած: Սակայն մի բան կարող եմ ասել. տարիների ընթացքում նման կարևոր ապրանքատեսակների՝ հացի, շաքարի, մաքսազերծման արժեքներն էականորեն բարձացել են, որ մուտքերն էլ աճել են: Թե չէ՝ մուտքերը որտեղի՞ց պետք է աճեին»,- ասաց Ա.Ալավերդյանը: