«Ղազախստան-Թուրքմենստան-Իրան» երկաթուղին շահագործման կհանձնվի այս տարի
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ղազախստան-Թուրքմենստան-Իրան» երկաթուղային մայրուղին շահագործման կհանձնվի 2014 թվականին:
Այս մասին Բոդրումում (Թուրքիա) Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Նրանց հանդիպումը երեկ անցկացվել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովի շրջանակներում:
Բերդիմուհամեդովը Նազարբաևին հրավիրել է ներկա գտնվել «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի բաղկացուցիչ մաս հանդիսացող ռազմավարական այդ երկաթուղու հանդիսավոր բացան արարողակարգին: Թուրքմենստանի նախագահը հայտարարել է, որ այդ երկաթուղին ունի ոչ միայն տարածաշրջանային, այլև՝ գլոբալ նշանակություն:



