Ավստրալիայի վարչապետը հույս է հայտնել, որ Պուտինը կմասնակցի G20-ի գագաթաժողովին
The Australian-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը Ֆրանսիայում մասնակցում է Նորմանդիայում դաշնակցային զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Լրագրողների հետ զրույցում Էբոտը հայտարարել է, որ հուսով է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի այս տարվա նոյեմբերին Բրիզբենում կայանալիք G20-ի գագաթաժողովին:
Դրանով իսկ Ավստրալիան հասկացնել է տվել, որ խոչընդոտելու է այն գործողություններին, որոնք ուղղված են G20-ի գագաթաժողովում Ռուսաստանի մասնակցությունը բացառելուն, ինչպես որ իրականացվեց G7-ի գագաթաժողովի դեպքում: Էբոտը լրագրողներին հայտնել է, որ Պուտինին Ավստրալիայում սպասում է նոյեմբերին.
«Ի տարբերություն G7-ի կամ G8-ի՝ G20-ը տնտեսական ակումբ է, որը վիթխարի նշանակություն է հատկացնում անվտանգությանը: Բնականաբար, մենք լրջորենք անհանգստացած ենք Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից, և ես հասկանում եմ, թե ինչու G7-ի առաջնորդները հրաժարվեցին Պուտինի հետ հանդիպումից»:



