ՆԱՏՕ-ին լիարժեք ինտեգրվելու համար Վրաստանը դեռ պետք է իրականացնի բազում բարեփոխումներ. Ափաթուրայ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի քաղաքական գործիչները համակարծիք են, որ ՆԱՏՕ-ին երկրի լիարժեք ինտեգրման համար դեռ պետք է իրագործել բազմաթիվ բարեփոխումներ:

Այս մասին Վրաստանի Հանրային հեռարձակողին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:

Նա ընդգծել է, որ հասկանում է Վրաստանի շարքային քաղաքացիների հիասթափությունը, որոնք ակնկալում էին, որ Վրաստանը Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կստանա դաշինքին անդամակցելու գործողությունների պլան:

Ափաթուրայի խոսքերով՝ բոլոր դաշնակիցները համակարծիք են, որ Վրաստանն անպայմանորեն դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, և որևէ երկիր, այդ թվում նաև Գերմանիան, դեմ չէ դրան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30