Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ ԵՄ-ի ու Վրաստանի հարաբերությունները դուրս կգան զարգացման նոր փուլ. Համարբերգ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ հանդիպել է սահմանադրական ու իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով Վրաստանում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Համարբերգի հետ:

Այս մասին նշված է Վրաստանի նախագահի Facebook-յան պաշտոնական էջում: Հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ ԵՄ-ի ու Վրաստանի հարաբերությունները դուրս կգան զարգացման նոր փուլ:

Համարբերգը կառուցողական է համարել Վրաստանի նախագահի հետ զրույցը. «Մենք քննարկել ենք ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը, ստորագրումից հետո իրավիճակի զարգացումը և ԵՄ-ի հետագա օգնության հարցը:

Այդպիսով, պատմությունը չի ավարտվում համաձայնագրի ստորագրմամբ: Ընդհակառակը, դրա ստորագրմամբ սկսվում է սերտ համագործակցության ու փոխադարձ աջակցության նոր ժամանակաշրջան»:

Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու է հունիսի 27-ին, Բրյուսելում, ուր հավաքվելու են ԵՄ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարները: Վրաստանի կողմից համաձայնագիրը ստորագրելու է վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30