Բաժիններ՝

Նորմանդիայում մեկնարկում են դաշնակցային զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նորմանդիայում մեկնարկում են 1944 թվականի հունիսի 6-ին դաշնակցային զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումները: «Օվերլորդ» գործողությունը հանդիսացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայի տվյալ հատվածի խոշորագույն ճակատամարտը՝ սկիզբ դնելով Արևմտյան ճակատի բացմանը:

Միջոցառումների մեկնարկը տալու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով Կանն քաղաքի Խաղաղության թանգարանում ծաղկեպսակ կդնի Դիմադրության շարժման զոհերի հիշատակին: Միջոցառումների միջազգային մասի մեկնարկը տրվելու է ծովափից 7 կիլոմետր հեռավորության վրա ընկած Շատո դե Բենուվիլի շքեղ առանձնատանը:

Հենց այդ շրջանում ափհանման ժամանակ անգլիական ու ֆրանսիական դեսանտն ինտենսիվ մարտեր է մղել գերմանական զորքերի դեմ: Միջոցառմանը մասնակցելու են պատերազմին մասնակից 19 երկրի առաջնորդներ: Սակայն գլխավոր հյուրերի դերում հանդես են գալու վետերանները՝ շուրջ 1000 մարդ, որոնց մեծ մասի տարիքն արդեն իսկ գերազանցում է 90 տարին: Կան նաև իրենց 100 տարին բոլորած վետերաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30