Վրաստանի նախագահը մեկնում է Ուկրաինա
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր մեկնում է Ուկրաինա, ուր վաղը նա մասնակցելու է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը: Մարգվելաշվիլին Պորոշենկոյի երդմնակալությանը հրավիրվել է մայիսի 27-ին:
Կիևում Պորոշենկոյի երդմնակալությանը ներկա են գտնվելու մի շարք երկրների պատվիրակություններ: Ամերիկյան պատվիրակության կազմում ներկա են գտնվելու փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը և հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը:



