Բաժիններ՝

ՖԻՖԱ-ն պլանավորել է Բրազիլիայում ֆուտբոլի Աշխարհի առաջնության անցկացումից վաստակել 4.5 միլիարդ դոլար

Xsport.ua-ի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ն Բրազիլիայում ֆուտբոլի Աշխարհի առաջնության անցկացումից ստացվելիք հնարավոր եկամուտները գնահատել է 4.5 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն.

«Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է հունիսի 12-ին մրցաշարի մեկնարկի համար: Հավաքականները ստացել են լավագույն բազաները՝ նախապատրաստվելու համար: Մրցաշարի առաջին շաբաթները կլինեն ամենաբարդը, սակայն մենք չենք կասկածում, որ չի լինի որևէ խնդիր: Ամեն ինչ մեր վերահսկողության տակ է»:

ՖԻՖԱ-ի նախագահն իր հերթին վստահություն է հայտնել, որ ողջ մրցաշարի ընթացքում (12.06.2014-13.07.2014) երկրպագուները կունենան հիանալի տրամադրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս