Բաժիններ՝

Մերկելն աջակցություն է խոստացել Պորոշենկոյին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մեկելը երեկ Բեռլինում հանդիպել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Հանդիպման ժամանակ Մերկելն ընդգծել է, որ Պորոշենկոյից ակնկալում է բազում առաջադրանքներ, և որ Գերմանիան պատրաստ է օգնել նրան այդ հարցում:

Միևնույն ժամանակ Մերկելը կարևորել է Ուկրաինայում իրավիճակի կայունացմանը Ռուսաստանի աջակցության հարցը: Պորոշենկոն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինան գնահատում է Գերմանիայի, ինչպես նաև Արևմուտքի այլ երկրների ամուր դիրքորոշումը՝ կապված իր տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու, Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը և երկրի արևելքում իրավիճակն ապակայունացնելը դատապարտելու  հետ:

Պորոշենկոյին Գերմանիային շնորհակալություն է հայտնել նաև Ուկրաինայի եվրաինտեգրման ձգտումներին աջակցելու և երկիրն արդիականացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս